Մեքսիկայի դատարանը 697 տարվա ազատազրկման է դատապարտել 5 տղամարդու
Մեքսիկական Չիուաուա նահանգի դատարանը 5 տղամարդու 697 տարվա ազատազրկման է դատապարտել 11 կանանց սպանության համար:
«Խմբավորման անդամները պարտադրել են երիտասարդ կանանց զբաղվել պոռնկությամբ ու թմրամիջոցներ իրացնելով: Այն բանից հետո, երբ կանանց ծառայությունների կարիքը չեն ունեցել. նրանց պարզապես սպանել են, իսկ մարմինները շպրտել»,- նշվում է նահանգի Գլխավոր դատախազության հայտարարության մեջ. Reuters-ին վկայակոչելով, գրում է Lenta.ru-ն:
Բացի ազատազրկումից, դատապարտյալները պետք է ավելի քան 752 հազար ԱՄՆ դոլար փոխհատուցեն զոհերի հարազատներին:
Կանայք անհետացել էին 2009-2010 թվականներին: Դատախազի խոսքով, այդ կանայք ընդունվել էին խանութում աշխատանքի, սակայն արդյունքում նրանք հայտնվել են Սյուդադ-Խուարես քաղաքի հյուրանոցում ու ստիպված եղել զբաղվել պոռնկությամբ:
2012-ին նրանց մարմինների մասերը հայտնաբերվել էր քաղաքի արևելքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան