Մուրը ներկայացնելու է ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին գաղտնի ֆիլմը
Մայքլ Մուրի նոր՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին պատմող «Էլ ուր ներխուժել» ֆիլմը, որում խոսվում է այն մասին, թե ինչպես են ամերիկացիները մշտապես փնտրում թշնամիներ ռազմա-արդյունաբերական համալիրը պահպանելու համար, ներկայացվելու է Տորոնտոյի կինոփառատոնում: Այս մասին հայտնում են eadaily.com կայքը:
Մինչ այն պահը, երբ կազմակերպիչները հայտարարել են ֆիլմի շնորհանդեսի մասին, ֆիլմի նկարահանումների մասին միայն մի քանիսին են իմացել: Գործընթացը տեղի է ունեցել խիստ գաղտնի պայմաններում: Ռեժիսորը նկարագրելով ժապավենը՝ ասել է, որ «ԱՄՆ-ն մշտապես փնտրում է թշնամիները, իսկ ընկերությունները, որոնք կապված են «ռազմական արդյունաբերության» հետ, այդպես ավելի շատ գումար են աշխատում: Այդ իսկ պատճառով բաց հարց է մնում՝ ով է մեր հաջորդ թշնամին»:
Մայքլ Մուրը մեծ ճանաչում է ձեռք բերել վավերագրական Fahrenheit 9/11 ֆիլմով, որը պատմում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա