Յանուկովիչը պատրաստ է դատարանում ցուցմունք տալ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի փաստաբանները հայտարարել են, որ նա պատրաստ է իր գործով դատարանում ցուցմունք տալ: Հաղորդում է «ТСН» հեռուստալիքը:
Ինչպես հաղորդվում է, Յանուկովիչի փաստաբանները նշել են, որ իրենց ձեռքի տակ կա փաստաթուղթ, որն հաստատված է նոտարի կողմից և որի տակ դրված է Յանուկովիչի ստորագրությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` փաստաթղթից պարզ է դառնում, որ Յանուկովիչը պատրաստ է ցուցմունք տալ` վիդեոկոնֆերանսի ռեժիմով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ Յանուկովիչի փաստաբանների կողմից զուգահեռ բողոքարկվում են նաև նրա դեմ հարուցված քրեական գործերը: Փաստաբանական խումբը համոզված է, որ իրենց պաշտպանյալի դեմ հարուցված գործերը անհիմն են:
Ավելի վաղ` հուլիսի 21-ին, հայտնի էր դարձել, որ միջազգային քրեական ոստիկանությունը իր փնտրվողների ցանկից հեռացրել է Յանուկովիչի մասին տեղեկատվությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում