Զիմբաբվեում առյուծի սպանության համար ամերիկացի զբոսաշրջիկի են մեղադրում
Զիմբաբվեի երկու բնակիչ դատարանի առաջ կկանգնեն կապված Սեսիլ անունով առյուծի սպանության հետ, նա տուրիստների սիրելին էր: Բի-Բի-Սի-ն գրում է, որ տեղի բնապահպանական կազմակերպությունը պնդում է, որ սպանության պատվիրատուն ամերիկացի տուրիստ է եղել:
Գործով մեղադրվում են պրոֆեսիոնալ որսորդ Թեո Բրոնքհորսթը և ֆերմեր Օնեսթ Թրայմորը: Քննության պնդմամբ նրանք համաձայնության են եկել սպանելու հանրահայտ առյուծին, չունենալով համապատասխան լիցենզիա: Միաժամանակ տեղի բնապահպանական կազմակերպության կարծիքով, սպանության պատվիրատուն ամերիկայից տուրիստ է եղել, նա վճարել է ֆերմերին ու որսորդին 55 հազար դոլար, որպեսզի նրանք իր հետ գիշերային որսի դուրս գան:
Սեսիլ առյուծի մահվան մասին հայտնի էր դարձել հուլիսի 27-ին: Առյուծը սպանվել էր նետով, հետո նրան կրակել էին հրացանից: Այնուհետև նրան գլխատել էին ու մաշկազերծ արել: