«Անբարոյական համարեցի` 20 հոգին նստացույց անի, 1700-ը փող ստանա». Նաիրիտցիները տուն են գնացել
Նաիրիտցիները թեև այսօր առավոտյան հայտարարել էին կառավարության մոտ անժամկետ նստացույց անելու մասին, սակայն ավելի ուշ որոշեցին տուն գնալ:
Panorama.am-ին նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանն ասաց. «Հայտարարել էինք անժամկետ նստացույցի մասին, դա բոլորն էին ուզում, բայց շոգին մարդկանց առողջությունը չէր ների: Բացի այդ, այն մասսան, որ երբեք չէր մնում, այսպես թե այնպես չէր մնացել: 20-25 հոգի մարդ էր մնացել: Ես անբարոյական համարեցի, որ 20 հոգին նստացույց անի, որպեսզի 1700 հոգին փող ստանա: Ուզում են 1700-ը փող ստանան, թող գան իրենք էլ նստեն, չեն ուզում, ուրեմն պարտադիր չէ, որ 20 հոգի այնտեղ նստի: Առավել ևս, որ խոստացել են այս երկու օրվա ընթացքում փոխանցել բոլորի գումարը: Տեսնենք, թե ինչքանով կկատարվի իրենց խոստումը»:
Նաև նշեց, այս պահի դրությամբ արդեն փոխանցվել է 700-800 մարդու աշխատավարձ, 1600-1700-ը դեռ սպասում են:
«Մինչև երկուշաբթի բոլորը պետք է ստանան: Երկուշաբթի ժամը 11:00-ին հավաքվելու ենք կառավարության մոտ»,- ասաց Ա. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է վերջին երկու տարվա ընթացքում: Ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ էին անում նաիրիտցիները՝ պահանջելով իրենց աշխատավարձը: Նաիրիտցիներին կառավարությունը խոստացել էր մինչև հուլիսի 15-ն աշխատավարձերը վճարել, սակայն պարզվեց, որ կարող են ստանալ միայն աշխատավարձի ուշացման տույժերից, տուգանքներից հրաժարվելու մասին փաստաթուղթը ստորագրելուց հետո: Արդեն մի քանի օր է աշխատավարձերը փոխանցվում են: ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր կառավարության նիստում հայտարարել էր, որ «Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերության աշխատողների աշխատավարձերը մոտակա մեկ-երկու օրերին ամբողջությամբ կվճարվեն։
Նախորդող հրապարակումներ՝
Նաիրիտցիներն անժամկետ նստացույց են հայտարարել
«Նաիրիտի» աշխատողների աշխատավարձերը ամբողջությամբ կվճարվեն մոտակա օրերին. Զախարյան
«Նաիրիտի» շուրջ 400-450 աշխատակից արդեն ստացել է կուտակված աշխատավարձի պարտքը
Մեկ-երկու օրերի ընթացքում նաիրիտցիների աշխատավարձի վճարումները կսկսվեն. Երվանդ Զախարյան
Նաիրիտցիները դադարեցնում են բողոքի ակցիաները
Նաիրիտցիները պահանջում են ամբողջ պարտքը միանգամից
Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց պողոտան
Նաիրիտցիները կսպասեն մինչև հուլիսի 15-ը
Մինչև հուլիսի 15-ը աշխատավարձի ողջ պարտքը կվճարվի. վարչապետ
Հնարավոր է նաիրիտցիները նստացույց սկսեն
Նաիրիտցիներին կրկին խոստացել են (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի գույքի օտարումը բացառությամբ իրականացվում է նրա տնօրինության կողմից. փոխնախարար
Նաիրիտցիները միանալու են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին
Զախարյանը դեմագոգիայով է զբաղված. Զուրաբյան
Որևէ նախարար իրավունք չունի չհարգել օրենքը. վարչապետ
Նախարարությունը` «Նաիրիտ»-ի գույքը գրավից հանելու մասին
«Նաիրիտ»-ի գույքը հանվում է գրավից