Թալիբանի առաջնորդը մահացել է դեռ 2013-ին. Աֆղանստանի կառավարություն
Աֆղանստանի կառավարությունը հաստատել է հաղորդագրությունը, որ «Թալիբան» շարժման առաջնորդ մոլլա Մուհամեդ Օմարը մահացել է: Ըստ Բի-Բի-Սի-ի, աֆղանական կառավարությունը նշել է, որ թալիբների առաջնորդը մահացել է դեռ 2013-ի ապրիլին Պակիստանում:
Մոլլա Օմարը թալիբներին հաղթանակի էր բերել աֆղանական զինված խմբավորումների միջև պայքարում, որը բռնկվել էր երկրից խորհրդային զորքերի դուրսբերումից հետո: Նրա դաշինքը «Ալ Քաիդայի» առաջնորդ Բեն Լադենի հետ 2001-ին հանգեցրեց ամերիկյան ներխուժմանը Աֆղանստան:
Իրենց հերթին «Թալիբանի» ներկայացուցիչ Կարի Յուսեֆ Ահամդին ասել է, որ իր տեղեկություններով մոլլա Օմարը ողջ է ու ղեկավարում է շարժումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան