Տնտեսագետը վերլուծում է, ինչ կարելի էր անել 9 մլրդ դոլար չվճարված հարկով
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ներկայացրել է, թե ինչ կարելի էր անել այն 9 մլրդ դրամ հարկով, որը ստվերում գործող ընկերությունները չեն վճարել որպես հարկ: Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջերս հրապարակած հետազոտության համաձայն Հայաստանում ստվերային տնտեսության մակարդակը ամենաբարձրն է համեմատած դիտարկման տակ եղած մյուս 5 պետությունների հետ:
Ըստ ԱՄՀ-ի, մասնավորապես Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 35 %-ը, Վրաստանում` 30.1 %-ը, Ադրբեջանում` 31.5 %-ը, Տաջիկստանում` 32.8 %-ը, իսկ Ղազախստանում` 33 %-ը, Ղրղզստանում` 26.3 %:
Ֆեյսբուքյան իր էջում տնտեսագետը գրել է. «Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է 35 տոկոս: Դա նշանակում է, որ վերջին 7 տարում Հայաստանում չի վճարվել առնվազն 9 մլրդ դոլար հարկ,
9 մլրդ դոլար, որով կարելի էր փակել Հայաստանի արտաքին պարտքը, դեռ մի այդքան էլ ուրիշին պարտք տալ,
9 մլրդ դոլար, որով կարելի էր կառուցել 300.000 բնակարան, երբ ունենք ավելի քան 25 տարի աղետի գոտում տնակներում ապրող 4,000 ընտանիք,
9 մլրդ դոլար, որով կարելի էր բարձրացնել կենսաթոշակները 5 անգամ,
6 մլրդ դոլար, որով կարելի էր կառուցել Իրան-Հայաստան երկաթգիծը և նոր գազամուղ,
9 մլրդ դոլար, որով կարելի էր վերաբացել արդյունաբերական բոլոր փակված հսկա գործարանները,
9 մլրդ դոլար, որով կարելի էր տարեկան իրականացնել 1,5 մլն մարդու անվճար բուժում
9 մլրդ դոլար, որով կարելի էր կապիտալ վերանորոգել բոլոր դպրոցները, մանկապարտեզները, բուժհաստատությունները,
9 մլրդ դոլար, որով ամեն տարի կարելի էր 150,000 փոքր բիզնեսի ընկերություններին տրամադրել սկզբնական կապիտալ,
9 մլրդ դոլար, որով կարելի էր մանկավարժների, բժիշկների աշխատավարձը բարձրացնել 8 անգամ,
9 մլրդ դոլար, որով կարելի էր հիմնավին նորոգել ողջ երկրի ենթակառուցվածքները` ճանապարհներ, ջրագծեր
9 մլրդ դոլար, որն այլևս Հայաստանում չէ...»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները