Չի բացառվում, որ Բուսաբանական այգում բռնկված հրդեհի պատճառը լինի ծխախոտը. Խանգելդյան
ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգում օրեր առաջ բռնկված ուժգին հրդեհի առաջացման պատճառը դեռևս պարզ չէ: Բուսածածկ, խոտածածակ տարածքներում բռնկված հրդեհների պատճառների բացահայտումը բավականին դժվար է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԱԻՆ ճգմաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
«Խոտածածակ տարածքներում բռնկված հրդեհների բացահայտումը բավականին բարդ է, մեծ մասի դեպքում պատճառները չեն բացահայտվում: Նույնիսկ փոքր ապակու կտորը կարող է հրդեհի բռնկման պատճառ լինել: Տեխնիկապես, որևէ ձև անհնար է բացահայտել, թե արդյոք հենց այդ ապակու կտորն է եղել պատճառը, եթե, իհարկե, այդ տարածքում խարույկ չի վառվել կամ այլ աշխատանք չի նպաստել հրդեհի բռնկմանը»,- ասաց նա:
Հովհաննես Խանգելդյանի խոսքով, բուսաբանական այգին բաց տարածք է, մարդիկ մտնում են, զբոսնում, չի բացառվում, որ հրդեհի բռնկման պատճառը լինի ծխախոտի նետումը դեպի խոտի չորացած զանգվածը:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 15 հա խոտածածկ տարածք:
Նախորդող հրապարակում՝
Տնօրեն. Բռնկված հրդեհը չի վնասել մեր այգու արժեքավոր ծատառեսակները