Պաշտոնյաները սկսել են ստանալ երթևեկության կանոնների խախտման՝ տարիներ շարունակ կուտակված ակտերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ 2011-ից սկսած Հայաստանում ամենուրեք տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ավտոմեքենաների թույլ տված խախտումներն արձանագրել են, սակայն տույժի ենթարկելու վարչական ակտը օրինախախտներին չի առաքվել: Այսինքն՝ մինչ օրս ՀՀ պաշտոնյաները ինչպես ցանկացել, այնպես էլ վարել են ավտոմեքենաները: Բայց երբ այս տարվա սկզբին նախագահի վերահսկողական ծառայությունը ՀՀ ճանապարհային ոստիկանությունում ստուգումներ անցկացրեց, այդ փաստն ի հայտ եկավ և իրավիճակը զեկուցվեց Սերժ Սարգսյանին:
«Ըստ ամենայնի, դրա արդյունքում էր, որ ՃՈ նախկին պետ Արտակ Հարությունյանը հունիսի 29-ին պաշտոնանկ արվեց, իսկ արդեն հուլիսի 1-ից ՀՀ պաշտոնյաները (ընդհուպ մինչև նախարարներ, փոխնախարարներ) սկսել են ստանալ երթևեկության կանոնների խախտման՝ տարիներ շարունակ կուտակված ակտերն արդեն փաթեթով: Շատերը ստիպված են միլիոնավոր դրամներ վճարել պետբյուջե, հավանաբար ինչ-որ պայմանավորվածություն է խախտվել, դրա համար էլ տուգանքների «սահմանված կարգը» փոխվել է»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան