«Գրանդ քենդի»-ից հերքում են ընկերության վաճառքի մասին լուրերը. «Ժողովուրդ»
«Գրանդ քենդի» ընկերության նախկին սեփականատեր Հրանտ Վարդանյանի մահվանից հետո ընկերության տնտեսական վիճակը էապես փոխվել է: Վերջին շրջանում ակտիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Գրանդ Քենդի»-ի սեփականատերերը` Վարդանյանների ընտանիքը, պատրաստվում է վաճառել իր ունեցվածքը և հեռանալ Հայաստանից: Պարզապես համապատասխան գնորդին դեռ չեն կարողանում գտնել:
Համառորեն շրջող այս լուրերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ»-ը զրուցել է ընկերության մամլո խոսնակ Վահրամ Բրուտյանի հետ, ով կարճ պատասխանել է. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Դա բացարձակ սուտ է»:
Ապա անջատել է հեռախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան