Մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 1-ին նոր ՍԴ նախագիծը կներկայացնի նախագահին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սահմանադրական փոփոխությունները պատրաստող հանձնաժողովն այս օրերին նախագծում վերջնական խմբագրումներն է կատարում և նոր Սահմանադրության նախագիծը օգոստոսի 1-ին կներկայացնի Սերժ Սարգսյանին:
Նշենք, որ նոր Սահմանադրության նախագիծը հուլիսի 15-ին հրապարակվելուց հետո ԱԺ խորհրդարանական ուժերից միայն ՀՅԴ-ն է փաստաթղթին կողմ արտահայտվել, իսկ մյուսները դեմ են:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախագիծը Սերժ Սարգսյանին հանձնելուց որոշ ժամանակ անց ՀՅԴ-ականները հանդես կգան առանձին հայտարարությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան