РБК-ի լրագրողը կալանավորվել է
РБК-ի լրագրող Ալեքսանդր Սոկոլովը, «Դուէլ» թերթի նախկին խմբագիր Յուրի Մուխինը և նրա համագործակից Վալերի Պարֆյոնովը Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի որոշմամբ կալանավորվել են` հանրաքվե անցկացնելու օգտին քարոզչություն արած և արգելված խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով: Այդ մասին տեղեկացնում է РБК-ն:
Մեղադրանքի համաձայն, նրանք շարունակել են «Բանակը ժողովրդի կամքն է» կազմակերպության գործունեությանն անդամակցությունը, որը 2010-ի աշնանը մոսկովյան դատարանի կողմից ճանաչվել էր ծայրահեղական կազմակերպություն և դրա գործունեությունը արգելվել է:
Դրանից հետո մեղադրյալները վերանվանել են կազմակերպության անունը հանրաքվե անցկացնելու նախաձեռնող շարժում «Հանուն պատասխանատու իշխանության»: Այս կազմակերպությունը հետապնդել է նույն նպատակները, նույն խնդիրները:
Քննության տվյալներով, նրանց գործունեության իրական նպատակն է եղել «ապակայունացնել երկրում քաղաքական իրավիճակը և անօրինական հեղաշրջում իրականացնել»: Մեղադրյալները միջնորդել են փոխել խափանման միջոցը և նշանակել տնային կալանք, սակայն դատարանը որոշել է կալանավորել: