Մտահոգիչ է, որ պաշտոնյան ստում է հասարակությանը. Օմբուդսմենը` Սուրիկ Խաչատրյանի մասին
«Շատ մտահոգիչ է, եթե որևէ պետական պաշտոնյա կեղծ տեղեկություն է տրամադրում կամ ստում է հասարակությանը», -այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարություններին:
Հիշեցնենք` մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Սյունիքի մարզպետը իր որդու` այդ միջադեպին մասնակցության վերաբերյալ հայտարարել էր, թե որդին` Տիգրան Խաչատրյանը եղել է Երևանում և չի մասնակցել վիճաբանությանը: Մինչդեռ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Տիգրան Խաչատրյանին, և նա այժմ կալանքի տակ է:
«Ես հույս ունեմ, որ գործընթացները կբերեն այնպիսի իրավիճակի, որ մենք ի վերջո կհասկանանք` ինչ էր նկատի ունեցել Սյունիքի մարզպետը», -հավելեց Անդրեասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան