Արտակարգ դեպքերը, պատահարներն այս տարի աճել են
Այս տարվա առաջին կիսամյակն աչքի է ընկել արտակարգ դեպքերի, պատահարների աճով: Գրանցվել է 5757 արտակարգ դեպք, պատահար, զոհվել է 276 մարդ, տուժել 4191-ը: Դրանք հիմնականում պայմանավորված են հրդեհների (240-ով) և ճանապարհատրանսպորտային պատահարների աճով (92-ով): Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվյալները ներկայացրեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանն ճգմաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
Դեպքերի մեծամասնությունը բաժին է ընկել տեխնածին պատահարներին՝ 3340-ը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ տեխնածին դեպքերն աճել են 335-ով:
Նա նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արտակարգ պատահարներից զոհերի թիվը նվազել է մեկ տոկոսով, տուժածների թիվն ավելացել է չորս տոկոսով: