«Երգում ենք Կոմիտաս» փառատոնին կմասնակցեն 16 երկրների ներկայացուցիչներ
«Երգում ենք Կոմիտաս» փառատոնի կազմակերպչական աշխատանքները սկսվել են տարվա սկզբից, մշակվել են սփյուռքյան խմբերի՝ փառատոնին մասնակցության պայմանները, հայտաձևերը, որոնք առաքվել են մասնակիցներին և տարածվել զանգվածային լրատվամիջոցներով: Սփյուռքի նախարարությունում նախարարին կից ատյանի նիստում այս մասին հայտարարել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Է. Եսայանցը:
Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 25-27-ը կայանալիք միջոցառումներին կմասնակցեն 15 մենակատար աշխարհի 10 երկրից՝ Շվեդիայից, Հունաստանից, Ճապոնիայից, նաև ճապոնուհի, Լիբանանից, Իսրայելից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Արցախից, Էստոնիայից, Գերմանիայից, ՌԴ-ից, և 10 երգչախումբ՝ 6 երկրից՝ Թուրքիայից, Իրանից, Հորդանանից, ՌԴ-ից, Էստոնիայից, Վրաստանից:
Եսայանցը նշել է, որ սեպտեմբերի 27-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայանալիք եզրափակիչ համերգին կոմիտասյան շարքով հանդես կգա նաև պետական ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա