Պատանի հայ երաժիշտը` դաշնակահարների 5-րդ միջազգային մրցույթի մրցանակակիր
Իսպանիայի Գրանադա քաղաքում կայացել է «Մարիա Հերերո 2015» դաշնակահարների 5-րդ միջազգային մրցույթը: Մրցույթին հանդես է եկել 26 երկրի` 67 մասնակից: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցել է Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի 2-րդ դասարանի աշակերտ Հարություն Մելիքյանը և արժանացել 2-րդ մրցանակի (դասատու` պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյան): Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Պատանի երաժիշտը հանդես է եկել Լ. Վ. Բեթհովենի «Ռոնդո», Է. Գրիգի «Թիթեռնիկ», Ի. Բերկովիչի «Վարիացիաներ Պագանինիի թեմաներով», Պ. Չայկովսկու «Վալս», Ա. Բաբաջանյանի «Հումորեսկ» ստեղծագործությունների կատարումներով:
Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները գնահատել է անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա