Նաիրիտցիներն անժամկետ նստացույց են հայտարարել
«Նաիրիտի» աշխատողների աշխատավարձերը ամբողջությամբ կվճարվեն մոտակա օրերին: Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի այսօրվա հայտարարությունը աշխատավարձին սպասող նաիրիտցիներին հավատ չի ներշնչում:
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող աշխատակիցները նկատում են, որ իրենց խոստացել էին աշխատավարձերը մարել մինչև հուլիսի 15-ը, հետո՝ ամսվա վերջ:
«Վաղն արդեն ամիսը վերջանում է, էլ ե՞րբ կտան: Հավատ չկա, ի՞նչ հիմքով հավատանք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ընկերության նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն էլ հայտարարեց, որ կառավարությունը սպառել է իր նկատմամբ ունեցած վստահության ողջ պաշարը. «Վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող իրադարձություններն ապացուցում են, որ նրանց կողմից նշված որևէ ժամկետ չի պահպանվում: Բնական է մեր անվստահությունը, և դրանից ելնելով, մենք որոշել ենք մեր պարտքերի մարմանը սպասել կառավարության շենքի դիմաց: Մեր պարտքերն արդեն մարված պետք է լինեին»:
Ա. Հարությունյանն ասաց, որ պահանջվող փաստաթղթերը ստորագրել վերջացրել են: Այս պահին 700 մարդ ստացել է աշխատավարձ, իսկ 1700-ը դեռ չեն ստացել. «Մենք անժամկետ նստացույց ենք հայտարարում, կլինենք այստեղ այնքան ժամանակ մինչև վերջին մարդու վերջին գումարը նստի հաշվի վրա»:
Նախորդող հրապարակումներ՝
«Նաիրիտի» շուրջ 400-450 աշխատակից արդեն ստացել է կուտակված աշխատավարձի պարտքը
Մեկ-երկու օրերի ընթացքում նաիրիտցիների աշխատավարձի վճարումները կսկսվեն. Երվանդ Զախարյան
Նաիրիտցիները դադարեցնում են բողոքի ակցիաները
Նաիրիտցիները պահանջում են ամբողջ պարտքը միանգամից
Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց պողոտան
Նաիրիտցիները կսպասեն մինչև հուլիսի 15-ը
Մինչև հուլիսի 15-ը աշխատավարձի ողջ պարտքը կվճարվի. վարչապետ
Հնարավոր է նաիրիտցիները նստացույց սկսեն
Նաիրիտցիներին կրկին խոստացել են (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի գույքի օտարումը բացառությամբ իրականացվում է նրա տնօրինության կողմից. փոխնախարար
Նաիրիտցիները միանալու են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին
Զախարյանը դեմագոգիայով է զբաղված. Զուրաբյան
Որևէ նախարար իրավունք չունի չհարգել օրենքը. վարչապետ
Նախարարությունը` «Նաիրիտ»-ի գույքը գրավից հանելու մասին
«Նաիրիտ»-ի գույքը հանվում է գրավից