Առաջնային գծում արձանագրվել է լարվածության թուլացում. ԼՂՀ ՊՆ
Հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը, չնայած առաջնային գծում արձանագրվել է լարվածության թուլացում, այնուամենայնիվ, հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից (60 արկ) և ՌՊԳ-7 (2 արկ) ու ՀԱՆ-17 (51 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 1600 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում`հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
Նախորդող հրապարակումներ՝
Շփման գծում հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից կրակոցներ է արձակել. ԼՂՀ ՊՆ
1 տարում հայկական բանակի ստորաբաժանումները հակառակորդի մի քանի ականանետային դիրք են ոչնչացրել. Ջամալյան
Հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, իրենց բանակն ունի առնվազն մեկ զոհ և 8 վիրավոր. ԼՂՀ ՊՆ
Հայկական զինուժը հակառակորդին պատճառել է կորուստներ ու վնասներ. Ա. Հովհաննիսյան
ԼՂՀ ՊԲ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը
Այսօր հայ զինվորն ունի բարձր մարտական ոգի. Սեյրան Օհանյան (տեսանյութ) ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը ճնշել են հակառակորդի ցուցաբերած ակտիվությունը
Դժբախտաբար, հակառակորդի էությունն է այդպիսին. Արցախի նախագահի խոսնակը` շփման գծում անհանգիստ վիճակի մասին
«Տանկերի պայթյունի մասին ադրբեջանցիների տարածած տեղեկությունը երևակայության արդյունք է»
ՀՀ Նախագահ. Դիմում եմ բոլոր եվրոպական կառույցներին՝ հրաժարվեն հավասարության նշան դնելու քաղաքականությունից (տեսանյութ)