Ռուսաստանը վետո է դրել «Բոինգ»-ի հարցով ՄԱԿ բանաձևի վրա
ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանը արգելափակել է մալազիական կործանված «Բոինգ» ինքնաթիռի հարցով միջազգային տրիբունալ ստեղծելու մասին բանաձևը: Փոխանցում է Ռուսաստանի «Առաջին ալիք»-ը:
Ինչպես հաղորդվում է, բանաձևի շուրջ քվեարկության ժամանակ ռուսական պատվիրակությունը կիրառել է վետոյի իր իրավունքը` արգելափակելով միջազգային տրիբունալ ստեղծելու շուրջ որոշման ընդունումը:
Մեկնաբանելով վետո դնելու հանգամանքը` ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալիյ Չուրկինը նշել է, որ այդ փաստաթուղթը զուրկ է որևէ իրավական և նախադեպային հիմքերից և որ իրենք կողմնակից են` հարցը քննարկել գործող միջազգային իրավունքի նորմերի շրջանակում:
«Ռուսաստանը պատրաստակամ է աջակցել գործի ամբողջական, անկախ, օբյեկտիվ քննությանը, մեղավորերին հայտնաբերելուն և պատժելուն: Մեր այսօրվա դիրքորոշումը որևէ կապ չունի անպատժելիությունը խրախուսելու հետ»,- նշել է Չուրկինը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան