ՌԴ-ն պատժամիջոցներ կկիրառի Ուկրաինայի, Վրաստանի և Եվրոպական 5 երկրների նկատմամբ
Ռուսաստանը կարող է պատասխան քայլեր ձեռնարկել ԵՄ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներին միացած 7 երկրների նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ. Հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Միանշանակ կարող են լինել: Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք, որ այս հարցի հիմքում ընկած է փոխադարձ լինելու սկզբունքը»,-նշել է խոսնակը, պատասխանելով հարցին, թե կլինի արդյոք պատասխան արձագանք պատժամիջոցներին` նոր երկրների միանալու կապակցությամբ:
Ըստ Պեսկովի, ՌԴ կողմից պատժամիջոցներ կկիրառվեն, Չեռնոգորիայի, Ալբանիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Լիխտենշտեյնի, Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ:
Նշված երկրները բացի Վրաստանից նաև միացել են ԵՄ հունիսի 22-ի որոշմանը, ըստ որի ՌԴ նկատմամբ կիրառվող ԵՄ պատժամիջոցները պետք է երկարացվի մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը:
Նշենք, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկո Մոգերինիի հայտարարության մեջ ասված է. «ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրները՝ Չեռնոգորիան և Ալբանիան, Եվրոպական ազատ առևտրի գոտում գտնվող երկրները՝ Իսլանդիան Նորվեգիան և Լիխտենշտեյնը, ինչպես նաև ԵՄ-ին անդամակցության թեկնածություն չունեցող և Եվրոպական ազատ առևտրի գոտում չգտնվող երկրները՝ Ուկրաինան և Վրաստանը միանում են ԵՄ հունիսի 19-ին ընդունած հռչակագրին, ըստ որի Ղրիմի և Սևաստոպոլի նկատմամբ ԵՄ-ի կողմից կիրառվող արգելող միջոցների ժամկետը երկարաձգվում է 2016թ.-ի հունիսի 23-ը»:
Նախորդող հրապարակում`
Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան