Shell-ը կանխատեսում է նավթի գների երկարաժամկետ անկում
Բրիտանանիդերլանդական նավթագազային Shell ընկերությունը հրապարակել է իր երկարաժամկետ ռազմավարությունը, որը կապված է նավթի գների սպասվող տևական անկման հետ: Փոխանցում է Reuters գործակալությունը:
Տնօրենների խորհրդի ժամանակ գլխավոր գործադիր տնօրեն Բեն վան Բերդենը հայտնել է ընկերության պլանների մասին՝ այն է կտրուկ նվազեցնել ծախսերը:
Մասնավորապես ընկերությունը մտադիր է կրճատել 6500 աշխատատեղ և վաճառել երկրորդական ակտիվները: Բացի այդ ընկերությունը աշխատելու է տարեկան 35 մլրդ ծախսը նվազեցնել` հասցնելով 33-ի:
«Մենք պետք է պատրաստ լինենք այն իրողությանը, որ նավթի գները լինելու են ցածր մակարդակի վրա»,- հայտարարել է Բերդենը:
2015թ-ի երկրորդ եռամսակում ընկերության շահույթը նախորդ տարվա 6.13 մլրդի փոխարեն այս տարի կազմել է ընդամենը 3.83 մլրդ դոլար: