ՄԱԿ. 2050 թվականին Իրանի բնակչության թիվը կկազմի 95 միլիոն
«2100 թվականին ողջ աշխարհի բնակչության թիվը կկազմի 11 միլիարդ»,-այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ նշված է ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ առաջիկա 35 տարվա ընթացքում Իրանի բնակչությունը աճ կարձանագրի՝ ներկայիս շուրջ 80 միլիոնից հասնելով 95 միլիոնի:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ մինչև 2022 թվականը Հնդկաստանը բնակչության թվով առաջ կանցնի Չինաստանից՝ դառնալով աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը:
ՄԱԿ-ի կանխատեսման համաձայն՝ 2050թ. Նիգերիան առաջ կանցնի Ամերիկայից՝ բնակչության թվով դառնալով աշխարհի 3-րդ երկիրը:
Երկրի ներկայիս 9.7 միլիարդ բնակչության թիվը մինչև 2050թ. կավելանա՝ կազմելով 11.2 միլիարդ:
Հիմնականում բնակչության աճ կարձանագրվի թերզարգացած երկրներում՝ հատկապես Աֆրիկայում: