ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 15-ը սահմանում է աշխատանքային օր
ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ամառային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 15-ը (շաբաթ) սահմանում է աշխատանքային օր` լրացուցիչ հարցազրույցներ անցկացնելու ու դիմումներ քննության առնելու նպատակով:
«Մենք կոչ ենք անում բիզնես, տուրիստական, ուսանողական և ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին օգտվել այս լրացուցիչ հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ փոխելով նշանակված հարցազրույցի օրը՝ այցելեով http://armenia.usembassy.gov/visas.html»,-ասված է դեսպանատան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: