Շառլ Ազնավուրը Բեյրութում է
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մեկնել է Բեյրութ` մասնակցելու Բաթրունի միջազգային փառատոնին: Այս մասին տեղեկանում ենք երգչի ֆեյսբուքյան էջից: Շառլ Ազնավուրը ելույթ է ունենալու օգոստոսի 1-ին:
91-ամյա Ազնավուրն ավելի քան 1000 երգերի հեղինակ է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, վաճառվել է երգչի ավելի քան 100 միլիոն սկավառակ: Իր կյանքի ընթացքում նա երգել է համաշխարհային այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Սելին Դիոնը, Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն, Պատրիսիա Կաասը, Լայզա Միննելին և այլն: 2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ: