ՍԱՊԾ. Ծովինարի ճամբարում ջրից ու սննդամթերքից նմուշառումներ են կատարվել
Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարից Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները առկա սննդամթերքից՝ հիմնականում պահածոյացված, ինչպես նաև ճամբարում օգտագործվող ջրից կատարել են նմուշառում և ուղարկել լաբորատոր փորձաքննության: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը, ավելացնելով, որ լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզայի կենտրոնը հուլիսի 30-ին ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ:
Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարից:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ճամբար, վերցրել են սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ:
ՍԱՊԾ մամուլի խոսնակը նաև տեղակացրեց, որ ծառայության պետի հրամանով, հաշվի առնելով սեզոնային ռիսկերը, ներկայումս մշտադիտարկում է իրականացվում հանրապետության հանգստյան գոտիներում, առողջարաններում և ամառային ճամբարներում՝ պարզելու և կանխարգելելու հանրային սննդի կազմակերպման հարցում բացթողումները:
Առողջապահության նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում