Դուբայ հյուրանոցի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով վարորդը մահացել է
Այսօր առավոտյան՝ ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին՝ «Դուբայ» հյուրանոցային համալիրի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
ՏԿԱԻՆ-ից տեղեկացնում են, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդ` 1961 թ. ծնված Ռ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գովազդային վահանակին:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Ա.-ին, ով «Արմենիա» ՀԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է: