Ուղղափառ հրեան վնասվածքներ է հասցրել գեյ շքերթի մասնակիցներին
Դանակով զինված ուղղափառ մի հրեա հարձակվել է Երուսաղեմում անցկացվող ամենամյա գեյ շքերթի մասնակիցների վրա: Նա վնասվածքներ է հասցրել վեց մարդու, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր:
«Լենտա.ռու»-ն վկայակոչելով ականատեսներից մեկի խոսքը՝ գրում է, որ երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել բոլոր նրանց, ովքեր եղել են իր ճանապարհին:
«Մենք մարդկանց բղավոցներ լսեցինք, բոլորը վազում էին թաքնվելու, իսկ գետնին պառկած էին արյունաթաթախ մարդիկ»,-տեղի ունեցածը նկարագրել է նա:
Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդին: Համասեռամոլների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից մեկի ղեկավար Օդեդ Ֆրիդն էլ հայտարարել է, չնայած տեղի ունեցածին շքերթը շարունակվել է:
Լրատվամիջոցը նշում է, որ նման դեպք տեղի էր ունեցել նաև տասը տարի առաջ, այն ժամանակ վիրավորվել էր 3 մարդ: Բացի Երուսաղեմից Իսրայելում ամենամյա նման շքերթ անցկացվում է մայրաքաղաք Թել Ավիվում: