Դատախազությունը չի հաստատել Լևոն Հայրապետյանի մեղադրանքը և վերադարձրել է գործը
Ռուսաստանի դատախազությունը չի հաստատել խարդախության մեջ մեղադրվող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործը, որը վարել է ՌԴ Քննչական կոմիտեն: Այդ մասին ТАСС-ին ասել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
«Այսօր դատախազն ասել է, որ խարդախության համար մեղադրվող Լևոն Հայրապետյանի գործը վերադարձրել է Քննչական կոմիտե` առանց մեղադրանքը հաստատելու: Մեղադրանքը դատախազությունը չի հաստատել` Հայրապետյանի մեղավորությունը հաստատող ապացույցների անբավարար լինելու պատճառաբանությամբ», -ասել է փաստաբանը:
Մարգարյանն ասել է, որ պաշտպանական կողմը նախկինում բազմիցս էր պնդել դադարեցնել այդ գործի վարույթը: Միաժամանակ, փաստաբանը տեղեկացրել է, որ դատարանը մերժել է Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը և որոշել է գործարարին տնային կալանքի տակ թողնել մինչև մինչև սեպտեմբերի 15-ը:
Բացի խարդախության մեղադրանքից, Հայրապետյանի նկատմամբ մեկ այլ մեղադրանք էլ կա «Բաշնեֆթ»-ի ակցիաները յուրացնելու գործով:
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան