Պայթեցրել են Իրանից Թուրքիա մեկնած մարդատար գնացքը
«Պայթեցվել է Իրանից Թուրքիա մեկնած մարդատար գնացքը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի երկաթգծի կազմակերպության հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ նախօրեին Թուրքիայի տարածքում պայթեցված գնացքի ուղևորներին Իրան վերադարձնելու նպատակով Անկարա մեկնած դատարկ գնացքը Թուրքիայի տարածքում կրկին պայթեցվել է:
Պայթունի հետևանքով իրանցի մեքենավարները չեն տուժել:
Հիշեցնենք, որ նախօրեին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները պայթեցրել են Անկարայից Թեհրան մեկնող գնացքը:
Հուլիսի 28-ին Թուրքիայի Աղրը նահանգով անցնող հատվածում էլ պայթեցվել էր Իրան-Թուրքիա գազատարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում