Նարեն ու Դավիթը շարունակում են մնալ առաջին տեղում
Այս տարվա առաջին հինգ ամիսներին ծնվել է 7 հազար 270 աղջիկ և 8 հազար 148 տղա, այսինքն՝ 100 աղջկա հաշվով ծնված տղաները 113-ն են: Կենսաբանական միջինով, 100 աղջկան բաժին է ընկնում 102-106 տղա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվյալները ներկայացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նա նշեց, որ ծնողները նախընտրում են իրենց աղջիկներին անվանել՝ Նարե, Մարի, Մարիա, Անահիտ, Մանե, Միլենա, Մարիամ, Անգելիա, Անի, Էլեն, տղաներին` Դավիթ, Նարեկ, Տիգրան, Հայկ, Ալեքս, Գոռ, Արման, Ալեն, Էրիկ, Արթուր:
Նշենք, որ նախորդ տարի Հայաստանում ծնվել է 20 հազար 218 աղջիկ և 22 հազար 965 տղա: 2014-ին էլ ծնողներն իրենց աղջիկ երեխաներին առավել հաճախ կրկին անվանել են Նարե, իսկ տղա երեխաներին՝ Դավիթ: