Որոշվեցին օլիմպիական խաղերի մայրաքաղաքները
Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը տեղի կունենա միջազգային օլիմպիական կոմիտեի 128-րդ նստաշրջանը: Հենց առաջին օրը հայտնի դարձավ 2022 թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի անունը: Ընտրվեց Չինաստանի Պեկինը, որի մրցակիցն էր Ղազախստանի Ալմաթին: Ենթադրվում է, որ Պեկինում կայանալիք խաղերի բյուջեն կկազմի 1,85 միլիարդ ԱՄՆ դոլար: Հավելենք , որ Պեկինում կանցկացվեն նաև պարալիմպիկ խաղերը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Այսօր որոշվեց նաև, որ 2020 թ. ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը կանցկացվեն Շվեյցարիայի Լոզան քաղաքում: Երկրորդ հավակնորդը Ռումինիայի Բրաշովն էր: Հիշեցնենք, որ առաջին պատանեկանը տեղի է ունեցել 2012 թ., Ինսբրուկում, իսկ երկրորդը կկայանա 2016 թ., Լիլեհամերում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում