Քաղաքացիական հասարակությունը պետք է կարողանա պատվիրել քաղաքական օրակարգ. Թ.Պողոսյան
Քաղաքացիական հասարակությունը պետք է նաև թելադրի քաղաքական օրակարգ։ Լագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Քաղաքացիական հասարակությունը պետք է կարողանա պատվիրել քաղաքական օրակարգը։ 2008-ից հետո ունեցել ենք մի քանի դեպքեր՝ Մաշտոցի պուրակ, տրանսպորտի հարյուր դրամ և այլն, որ հաջողություն են ունեցել։ Ուրախ եմ, որ նոր սերունդը կարողանում է հարցեր բարձրացնել։ Այն ինչ եղավ հունիսին Բաղրամյանում, հաղթանակ էր, քանի որ կարողացան արթնացնել պետական մարմիններին, ստիպել, որ աշխատեն, լուծումներ փնտրեն»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ ապագայում էլ նոր սերունդը նույնկերպ կշարունակի
Ըստ քաղաքական գործչի, քաղաքացիական հասարակության կարևոր գործառույթներից է՝ թույլ չտալ, որ պետական մարմինները քնեն։
Խոսելով կոնկերտ էլեկտրաէերգիայի դեմ թանկացման բողոքի ակցիայի մասին, Թ. Պողոսյանը նշեց, որ խնդիրը ոչ թե քաղաքացիական, այլ քաղաքական է, քանի որ «Ոչ թալանին» կարգախոսը խնդիրը քաղաքական է դարձնում, որովհետև դժգոհություն են հայտնում ողջ համակարգի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան