Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն ավելացել է
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է:
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2015թ. երկրորդ եռամսյակում հանրապետու-թյուն է ժամանել1 256 917 զբոսաշրջիկ կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.8%-ով:
ԱՎԾ տվյալների համաձայն, 2015թ. երկրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 250 326 մարդ կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.0%-ով: