Yerevan Jazz Fest 2015. Երևանում են հավաքվելու ջազ կատարողներ՝ տարբեր երկրներից
Հայաստանից, Արցախից, Վրաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ավստրիայից և Լիբանանից ջազ կատարողները Yerevan Jazz Fest 2015 փառատոնի շրջանակում հավաքվելու են Երևանում: Փառատոնի կազմակերպիչները Panorama.am-ին տեղեկացրեցին, որ Yerevan Jazz Fest 2015-ը բաղկաղած է լինելու երեք համերգից, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին Երևանի Կ.Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում:
Սեպտեմբերի 17-ին ջազ փառատոնը կբացեն Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Երվանդ Երզնկյան), Արցախի ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Տիգրան Լալայան), Նինո Կատամաձեն իր «Insight» խմբով (Վրաստան), Լորեն Ռոբինը (Ֆրանսիա), Աբրահամ Գումրոյանը (ԱՄՆ), Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան), Արթուր Սաթյանը (Լիբանան), Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանն ու Կարեն Մամիկոնյանը:
Սեպտեմբերի 18-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԱՄՆ-ից ժամանած Ռիչարդ Բոնա բենդի համերգը: Բենդի կազմում հանդես կգան Ռիչարդ Բոնան, Էթյեն Ստեդվիկը, Լյուդվիգ Աֆոնսոն, Լի Գրինբլատն ու Ադամ Սթոլերը:
Սեպտեմբերի 19-ին երեկոն կբացի Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Արմեն Հյուսնունց), ինչպես նաև կատարումներով հանդես կգան Մարիամ և Արմեն Մերաբովները (Ռուսաստան), Էռնա Յուզբաշյանը և Հյուբերտ Թաբսը (Ավստրիա):
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչներն են Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա