Լատինական Ամերիկայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Լատինական Ամերիկայի խորհրդարանը, որը տարածաշրջանային մշտական կազմակերպություն է, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկանում ենք «PrensaArmenia» կայքից:
Ինչպես հաղորդվում է, կառույցի կողից 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչվել է որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն:
Կայքը, հղում անելով, Ուրուգվայի պատգամավոր Ալֆրեդո Աստուի հայտարարությանը` նշում է, որ կառույցի կողմից որոշումն ընդունվել է գրեթե միաձայն` գրանցվել է մեկ ձեռնպահ:
«Ուրուգվայը ճանաչման հարցում առաջամարտիկ է եղել 50 տարի առաջ և այսօր էլ վճռականորեն հավատարիմ է իր այդ դիրքորոշմանը»,- նշել է պատգամավորը:
Լատինական Ամերիկայի խորհրդարանը մշտական հիմունքներով գործող տարածաշրջանային կառույց է, որի կազմում ներառված են Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլ Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան