Ավիավթարի հետևանքով մահացել են Ուսամա Բեն Լադենի ընտանիքի անդամները (տեսանյութ, լուսանկարներ)
Թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենի ընտանիքի երեք անդամները մահացել են բրիտանական Հեմփշիր քաղաքում տեղի ունեցած օդանավի վթարի հետևանքով: Բացի նրանցից մահացել է նաև օդաչուն, գրում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի, մահացածների թվում են Բեն Լադենի խորթ մայրը` Ռաջա Հաշիմը (Rajaa Hashim), նրա դուստրը` Սանա Բեն Լադենը և դստեր ամուսինը` Զուհայր Հաշիմը: Նրանք, ըստ աղբյուրի, Լոնդոն էին թռչում Միլանից: Օդաչուի ինքնությունը դեռ հայտնի չէ: Օդանավը, որը Սալեմ ավիաընկերության սեփականությունն է, գտնվել է ահաբեկչի ընտանիքի վերահսկողության տակ: