Քլինթոնի ընտանիքը 8 տարում 140 մլն դոլար է վաստակել
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածու Հիլարի Քլինթոնը և նրա ամուսինը` Բիլ Քլինթոնը, 2007 թվականից վճարել են դաշնային հարկեր` ընդհանուր առմամբ 44 մլն դոլար գումար, գրել է Reuters-ը:
«Մենք երկար ճանապարհ ենք անցել, երբ տնետուն գումար էինք հավաքում երեխաների պաշտպանության հիմնադրամի համար ու աշխատեցինք 16 450 դոլար»,- հայտարարել է Քլինթոնը: Նրա խոսքով, այդպիսի հարստությունը ԱՄՆ-ի տված հնարավորությունների շնորհիվ է: Նշվում է նաև, որ այս տարիներին ընտանիքը 15 մլն դոլար նվիրաբերել է բարեգործության նպատակներով:
Ըստ աղբյուրի, հիմնական եկամուտը ընտանիքը ստանում է դասախոսություններ կարդալուց. Յուրաքանչյուր ելույթի համար Հիլարի Քլինթոնն ստանում է 225 հազար ԱՄՆ դոլար և ավելի: