Wikileaks. ԱՄՆ-ն լրտեսել է Ճապոնիայի պաշտոնյաներին
Wikileaks-ը հրապարակել է փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները լրտեսել են Ճապոնիայի պաշտոնյաներին և խոշոր ընկերությունների ղեկավարների: Այս մասին փոխանցում է Deutsche Welle-ն:
Գերգաղտնի փաստաթղթերում նշված է ճապոնացի պաշտոնյաների՝ միջազգային առևտրին և շրջակա միջավայրին վերաբերող կոնֆիդենցիալ քննարկումներ:
Փաստաթղթերից մեկում ընդգծված է, որ այդ տեղեկատվությամբ ԱՄՆ անվտանգության ծառայությունը կիսվել է Ավստրալիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայի ծառայությունների հետ:
Դեպքի առնչությամբ Ճապոնիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ տարածված լուրերի վերաբերյալ իրենք բանակցում են ամերիկյան կողմի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում