«Ֆրանկ Մյուլլեր»-ի հայազգի նախագահը 10 մլն դոլարի ներդրում է կատարում Շիրակի մարզում
«Շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը դրսևորել է իր մեծ հայրենասիրությունը և առաջարկել է 10 մլն դոլար ներդնել Գյումրիում»,- այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Կստեղծվի մի կառույց, որը կֆինանսավորի Շիրակի մարզում իրականացվելիք բոլոր տնտեսական ծրագրերը, որոնք կներկայացնեն շիրակցի մանր, միջին գործարարները: Ես կարծում եմ դա կնպաստի Շիրակի մարզում տնտեսական ակտիվացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը»,- հայտարարեց վարչապետը:
Բացի 10 մլն-ից, 2 մլն գումարով էլ կառավարությունը կմասնակցի այդ ծրագրի ակտիվացմանը: Գումարը, վարչապետի խոսքով, կտրամադրվի գործարարներին 5 տոկոս տոկոսադրույքով, 7 տարի ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները