Հասարակություն 18:53 01/08/2015

Հույն պատմաբանը Հայոց Ցեղասպանության մասին գիրք է գրել

Հույն պատմաբան Թեոֆանիս Մալկիդիսն իր «Հայաստան, հայեր, արդարացում» նոր աշխատությունում անդրադարձել է Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությանն ու շեշտել, որ այսօր էլ Թուրքիան չի փոխում իր ոճն ու սկզբունքները և շարունակում է ցեղասպանություն իրականացնել իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Aarmeniangenocide100.org» կայքը: 

Գիրքը, որը լույս է տեսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի հանձնախմբի աջակցությամբ, ներկայացնում է դրվագներ, փաստաթղթղեր, վկայություններ և լուսանկարներ, որոնք լույս են սփռում Օսմանյան կայսրության տարածքում հիշյալ ժողովուրդների ոչնչացման իրողության վրա:

«Ժամանակի ընթացքում ես հասկացա, թե որքան շնորհակալ և երախտապարտ եմ հայ ժողովրդին: Նրանց շնորհիվ է, որ այսօր աշխարհում ավելի շատ է խոսվում ցեղասպանությունների կանխարգելման մասին: Մեծ է նրանց ներդրումը համաշխարհային առաջնորդների գիտակցության մեջ փոփոխություններ մտցնելու և ցեղասպանությունների դեմ ազնիվ պայքար մղելու հարցում»,- հայտարարել է գրքի հեղինակը` հավելելով, որ 100 տարի անց էլ Թուրքիան իր սկզբունքներն ու գործելաոճը չի փոխում:

«Թուրքիան ոչ միայն չի ճանաչում մեկ դար առաջ կատարած հանցագործություններն ընդդեմ մարդկության, այլև շարունակում է նույն ցեղասպան քաղաքականությունը: Դրա հետևանքը Հրանտ Դինքի մահն է, քրդերի հետ կատարվածն ու Սիրիայում զանգվածային սպանությունները»,- հավելել է Թեոֆանիս Մալկիդիսը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}