Էլեկտրաէներգիայի սակագինը կսուբսիդավորվի «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքի գումարներից. Վարչապետ
Այսօրվանից բարձրացված էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումը կկատարվի «Որոտանի» ՀԷԿ-ի վաճառքից ստացվող գումարներից: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել էր բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը` 6.93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում, անգամ մի քանի օր շարունակ փակ մնաց Բաղրամյան պողոտան: Նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև հայտարարեց, որ կառավարությունը կսուբսիդավորի սակագնի բարձրացումը և հետևողական կլինի, որպեսզի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում անցկացվի միջազգային աուդիտ: