Շումախերի վիճակը բարելավվել է
«Ֆորմուլա-1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը հաղորդել է, որ արշավորդի վիճակը բարելավվել է: Նրա խոսքերով՝ հույս կա, որ մարզիկը կառողջանա: Հիշեցնենք, որ Շումախերը շարունակում է վերականգնվել գլխի վնասվածքից, որը նա 2013 թ. վերջին ստացել է դահուկով սահելու ժամանակ: «Ֆերրարիի» 46-ամյա նախկին արշավորդը մի քանի ամիս կոմայի մեջ էր: Այն բանից հետո, երբ բժիշկները նրան գիտակցության բերեցին, նա հանրությանը չի երևում, իսկ ընտանիքը ձգտում է նրան հեռու պահել լրագրողներից:
«Որոշ հաջողություններ կան,- Կեմի խոսքերը մեջբերել է «Bild»-ը:- Դրանք հույս են տալիս, որ Շումախերը կապաքինվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան