Մարկ Ցուկերբերգը և կինը աղջիկ երեխայի են սպասում (լուսանկար)
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը` Պրիսցիլան, աղջիկ երեխայի են սպասում: Այդ մասին տեղեկացրել է ինքը` Ցուկերբերգը սոցիալական ցանցի իր էջում:
«Մենք ցանկանում էինք երեխա ունենալ արդեն մի քանի տարի, բայց չէր ստացվում. Երեք անգամ վիժել է կինս: Երբ իմանում ես, որ երեխա ես ունենալու, հույսով ես լցվում, սկսում երազել, ծրագրեր կազմել: Բայց հետո դրանք չեն իրականանում», -գրել է Ցուկերբերգը:
Նա նշել է, որ իրենց խնդրի մասին բարձրաձայնում են, որպեսզի շատերը, ովքեր նման խնդրի հանդիպել են, հույսով լցվեն, լավ զգան իրենց:
«Մեր լավ լուրն այն է, որ մեր հղիության ժամկետը այնքան մեծ է, որ ռիսկն անցել է: Սիլան և մեր երեխան երկուսն էլ առողջ են, և ես անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը: Մեր շունը` Բիսթը, չի պատկերացնում` ինչ է սպասվում: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ փոքրիկս բութ մատը վերև էր պարզել, ինչպես Facebook-ում «հավանելու» (Like) նշանն է: Այնպես, որ հանգիստ եմ` նա իմ գործի հետնորդն է լինելու: Մենք անհամբեր սպասում ենք ողջունել երեխային այս աշխարհում», -հավելել է Ցուկերբերգը: