Այգեստանի մանկապարտեզը շոգի պատճառով այսօրվանից չի գործի
Արարատի մարզի Այգեստան համայնքի մանկապարտեզն այսօրվանից չի գործի: Պատճառը շոգն է: Գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը Panorama.am-ին հայտնեց, որ գրավոր դիմում է ներկայացրել Արարատի մարզպետին, խնդրել է երկու շաբաթով մանկապարտեզի գործունեությունը դադարեցնել:
Մի քանի օր առաջ այս մանկապարտեզի սաներից մեկը վատացել է: Արագ Արտաշատի հիվանդանոց են տեղափոխել, գլուխը նկարել, լուրջ բան չի եղել: Ենթադրում են՝ որ երեխան շոգից է թուլացել: Գյուղապետին ասել են, որ հարևան գյուղից՝ Հնաբերդից եկած երեխան այդ օրը մանկապարտեզում ոչինչ էլ չի կերել:
«Մենք մարդկանց մասին էլ ենք մտածում են, դաշտ են գնում, երեխաներին պահող չունեն: Բայց մինչև գյուղի էն ծերից բերում հասցնում են մանկապարտեզ, երեխեքը շոգից թուլանում են: Կոնկրետ էդ երեխայի մոտ թթվածնային քաղց է եղել: Մանկավարժներից ոչ ոք մեղավոր չի, բայց աստված չանի, մի բան լինի, իրենք են մեղավոր լինելու»,-ասաց գյուղապետը:
Նախորդող հրապարակումներ՝
Արարատում շոգից ձմերուկի դաշտերը չորանում են
Օգոստոսի 2-ին շտապ օգնության կանչերի թիվը հասել է 691-ի
Սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Շոգին հարկավոր է օրական երեք լիտր հեղուկ օգտագործել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները