Թեժ գծին ստացված զանգերը հիմնականում վերաբերում են թոշակին ու նպաստին
Հուլիսին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 2224 զանգ:
Ստացված զանգերից 761-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 470-ը՝ նպաստների, որից 283-ը՝ ընտանիքի անապահովության, 42-ը՝ երեխայի խնամքի և 322 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (21), ավանդի փոխհատուցման (86) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հուլիս ամսին ստացվել է 23 բողոք, որից 5–ը ուղղվել է Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 5-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, իսկ 13-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
«Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մեծ մասը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: