Հայաստանը կմասնակցի «Աշխարհի հմտություններ»-2015 միջազգային մրցույթին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Աշխարհի հմտություններ»-2015 միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամներին: ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում է «Աշխարհի հմտություններ» 43-րդ մրցույթը կկայանա օգոստոսի 11-16-ը` Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում:
Նախարարը հետաքրքրվել է մրցույթի մասնակիցներից, թե վերջիններիս ինչպես են նախապատրաստվել մրցույթին և ինչ ակնկալիքներ ունեն: Նախարարը հույս է հայտնել է, որ առաջիկա տարիներին Հայաստանը կդառնա «Աշխարհի հմտություններ» միջազգային կազմակերպության լիարժեք անդամ, որը, ըստ Արմեն Աշոտյանի, ոլորտի միջազգայնացման առումով կարող է մեծ դեր խաղալ:
Այս համատեսքստում նախարարը կարևորել է ներդրողների, տնտեսվարողների և միջազգային դոնոր կազմակերպությունների ներգրավումը: Հանդիպման մասնակիցների հետ զրույցում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում վերջին տարիներին արձանագրված հաջողություններին` ընդգծելով, որ պետք է անել հնարավորը` դրանք պահպանելու և զարգացնելու համար: Արմեն Աշոտյանը նաև շնորհակալություն է հայտնել հանդիպմանը մ ասնակցող GIZ կազմակերպության WS Armenia ծրագրի համակարգողին` թիմին աջակցելու և տրանսպորտային ծախսերը հոգալու համար: Մասնակիցներն իրենց հերթին նշել են, որ շատ լավ են նախապատրաստվել մրցույթին և գնում են միմիայն հաղթանակի: Հանդիպման ավարտի Արմեն Աշոտյանը հաջողություն է մաղթել հայկական թիմի անդամներին:
Նշենք, որ ներկայումս «Աշխարհի հմտություններին» անդամակցում է 75 երկիր, որոնցից 62-ը մասնակցելու են մրցույթին, իսկ 59-ը` մրցելու:
«Աշխարհի հմտություններ» 43-րդ մրցույթին Հայաստանի թիմը կներկայանա հետևյալ մասնագիտություններով՝ մեխատրոնիկա, ՏՏ ցանցային համակարգերի կառավարում և ոսկերչություն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են