Օգոստոսի 2-ին շտապ օգնության կանչերի թիվը հասել է 691-ի
Օգոստոսի 1-ին և 2-ին, երբ հայհիդրոմետի կանխատեսումներով Հայաստանում օդի ջերմաստիճանը շուրջ 42 աստիճան էր, «Շտապ օգնություն» ծառայություն ստացված կանչերի թիվը, նախորդ օրերի համեմատ, աճ ունեցել է:
Շտապ օգնություն ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ օգոստոսի 1-ին ծառայությունը սպասարկել է 674 կանչ, իսկ օգոստոսի 2-ին՝ 691 կանչ: Համեմատության համար նշենք, որ հուլիսի 31-ին ծառայությունն իրականացրել է 611 կանչի սպասարկում:
Տիկին Ստեփանյանը նկատեց, որ անկախ շոգ եղանակներից ծառայություն ստացվող կանչերի թվերը բարձր են` օրական միջինում 650 կանչ: Իսկ սպասարկում են սիրտանոթային հիվանդությունների, մրսածության նաև վնասվածքների գանգատներով կանչեր:
«Մեր կանչերի թիվը քանի որ ինքն իրենով մնում է շատ բարձր թվերի վրա, ես չեմ կարող ասել, որ մեր թիվը բարձրացել է, որովհետև շոգ է: Այսինքն` մինչև շոգ լինելը, մեր կանչերի թիվը էլի բարձր էր», -նկատեց Ստեփանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները