Երուսաղեմում գեյ-շքերթի ժամանակ վիրավորված աղջիկը մահացել է
Երուսաղեմի կլինիկաներից մեկում դանակի հարվածներից ստացած վնասվածքներից մահացել է 16-ամյա աղջիկը: Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ դանակով զինված ուղղափառ մի հրեա հարձակվել է Երուսաղեմում անցկացվող ամենամյա գեյ-շքերթի մասնակիցների վրա: Նա վնասվածքներ էր հասցրել վեց մարդու:
Շիրա Բանկի անունով աղջիկը հոսպիտալացվել է ծանր վիճակում: Աղջկա ծնողները համաձայնվել են նրա մարմինը տալ՝ բժշկական կարիքների համար: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մյուս վիրավորին բժիշկներին հաջողվել է փրկել:
Երուսաղեմի քաղաքապետը դատապարտել է հանցագործությունը, հայտնել խոր ցավակցություն աղջկա սպանության կապակցությամբ, խոստացել է պաշտպանել քաղաքի բոլոր բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը:
Գեյ-շքերթն անցկացվել է հուլիսի 30-ին: Դանակով հարձակված մարդուն ձերբակալել են: Նա տեղի ունեցածից երեք շաբաթ առաջ է բանտից ազատ արձակվել, որտեղ անցկացրել էր 10 տարի: 2005-ին նա դանակով վնասվածքներ էր հասցրել 3 մարդու, ապա հայտարարել, որ Աստծո կամքն է կատարել:
Նախորդող հրապարակում՝
Ուղղափառ հրեան վնասվածքներ է հասցրել գեյ շքերթի մասնակիցներին