Դատավոր Հրաչյա Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցված են
Հայաստանի նախագահի հրամանագրով, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվել են: Ինչպես տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից, հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի հուլիսի 30-ի ԱԽ-22-Ո-24 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ լիազորությունները 2015 թվականի օգոստոսի 2-ից համարել դադարած»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում