Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի ժամանակ ընդունվել է հռչակագիր
Հուլիսի 2-ից 4-ը Երևանում կայացած Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի ժամանակ ընդունվել է հռչակագիր։ Այն արժանացել է համագումարի պլենար և սեկցիոն նիստերի, ինչպես նաև սատելիտային սիմպոզիումների ավելի քան 2000 մասնակցի հավանությանը։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի կազմ կոմիտեն ուսումնասիրել է ներկայացված բոլոր առաջարկությունները, որոնք ընդգրկվել են հռչակագրում:
Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցները, ամփոփելով եռօրյա աշխատանքները,
հռչակում են
1. Հիմնվելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վրա, վկայակոչելով 2015 թվականի հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը մենք՝ Համագումարի մասնակից բուժաշխատողներս, ևս մեկ անգամ հիշեցնում ու բարձրաձայնում ենք, որ ցեղասպանությունները չեն կարող անդրադարձ չունենալ մարդու առողջության և ներդաշնակ զարգացման վրա և հռչակում ենք. «Ոչ ցեղասպանությանը»:
2. Արձանագրելով, որ ոչ վարակիչ հիվանդությունները, գլխավորապես` սրտանոթային, քաղցկեղը և շաքարախտը, հաշմանդամության հիմնական պատճառն են և այդ հիվանդություններով են պայմանավորված Հայաստանում բոլոր մահվան դեպքերի ավելի քան 80%-ը ու վաղաժամ մահվան դեպքերի ավելի քան 20%-ը, արտահայտում ենք մեր հանձնառությունը.
2.1 առաջնահերթություն տալ ոչ վարակիչ հիվանդությունների կանխար-գելմանը, մշակել և իրականացնել հանրային առողջապահության գիտակա¬նորեն հիմնավորված, բազմոլորտ և ծախսարդյունավետ ծրագրեր`
- ուժեղացնել առողջ ապրելակերպի քարոզչությունը և կրճատել ռիսկի այնպիսի գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը, ֆիզիկական թերակտիվությունը և ալկոհոլի չարաշահումը,
- առանձնահատուկ ուշադրություն դարձնել վիտամինահանքանյութային թերսնուցման հաղթահարմանը` խթանել առողջության համար նպաս¬տա¬վոր սննդակարգի արմատավորումը, ներդնել դեֆիցիտային վիտամիններով և հանքա-նյութերով սննդամթերքի հարստացման արդյունավետ ռազմավարություն,
- մշակել և իրականացնել աշխատանքային և շրջակա միջավայրերի առողջաց-ման միջոցառումներ,
2.2 ամրապնդել՝
- կանխարգելման, բուժման և խնամքի ինտեգրված ծառայությունների հասանելիությունը,
- հանրային առողջապահության և տեղեկատվական համա¬կարգերը` ոչ վարակիչ հիվանդությունների բեռի ավելացման և ռիսկի գործոնների մոնիտորինգի, հանրային առողջապահության ծրագրերի ազդեցության ու արդյունավետության գնահատման ուղղությամբ,
- առողջության առաջնային պահպանման օղակի ներգրավվածությունն առողջության ամրապնդման և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագրերում, միաժամանակ բնակչության շրջանում ձևավորելով կանխարգելիչ ստուգումներ անցնելու մշակույթը։
2.3 ընդլայնել`
- անհրաժեշտ բժշկագիտական հետազոտությունների ծավալները,
2.4 բարձրացնել՝
- hիվանդանոցային համակարգում բժշկական ծառայությունների որակը, մատչելիությունը և հասանելիությունը,
- կանխարգելման, բուժման և խնամքի ինտեգրված ծառայությունների հասանելիությունը,
3. Գնահատելով պետության կողմից իրականացված բազմաթիվ նպատակային ծրագրերը՝ ուղղված մայրության և մանկության առողջության պահպանմանը, և հաստատելով, որ դրանք տվել են շոշափելի արդյունքներ, փաստում ենք, որ նշանակալի նվազել են մայրական և մանկական մահացության ցուցանիշները և բարելավվել առողջության ցուցանիշները: Այսօր մոր և մանկան ծառայությունը կանգնած է նոր մարտահրավերների առջև:
Միայն միասնական ուժերով է հնարավոր հասնել արդյունքի`
- վերատադրողական տարիքի կանանց առողջության բարելավման` կանխարգելիչ ծրագրերի` սկսած առաջնային (սեռավարակների կանխարգելում, հանրության իրազեկում) և երկրորդային (առողջական խնդիրների վաղ հայտնաբերում և բուժում) կանխարգելումից, մինչև ժամանակակից գիտական և բժշկական նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով անպտղության դեմ պայքարելը, դրանով իսկ նպաստելով ծնելիության բարձրացմանը,
- ապահովել առողջ մայրություն,
- իրականացնել ծրագրեր` ուղղված մանուկների առողջության ապահովմանը և պահպանմանը` սկսած ներարգանդային կյանքից, մինչև առողջ մանկություն, պատանեկություն և չափահասություն,
- խթանել և դաստիարակել երիտասարդների նոր սերունդ, ում համար առողջ ապրելակերպը կդառնա կենսակերպ:
4. Համոզված լինելով, որ առողջապահության ոլորտի արդի գերակա և կենսական մարտահրավերը որակի ապահովման համակարգերի ներդրումն է, մենք հռչակում ենք, որ այսուհետև միասնական ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ որդեգրած պետական քաղաքականության իրականացման, այդ թվում բժիշկ- մասնագետների, միջին և կրտսեր բժշկական անձնակազմի գիտելիքների, ունակությունների շարունակական զարգացման և պետական հավաստագրման խթանման, ապացուցողական բժշկության` այդ թվում ախտորոշման ու բուժման չափորոշիչների, գործելակարգերի մշակման և ներդրման, բժշկական ծառայություններ մատուցող հաստատությունների աշխատանքի և առողջապահության ոլորտի լիակատար կանոնակարգման ուղղությամբ:
5. Հաստատելով, որ Հայաստանի և Սփյուռքի առողջապահության ոլորտի մասնագետների միասնությունը հզոր ներուժ է, որը կարող է բացառիկ ազդեցություն ունենալ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում՝ ստանձնում ենք ընդլայնել և խորացնել Հայաստան-Սփյուռք համագործակցությունը բոլոր հիմնական ուղղություններով` համատեղ գիտական հետազոտությունների իրականացում, հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում, բուժում և վերականգնում, բժշկագիտության զարգացում` որպես թիրախ սահմանելով սրտանոթային, ուռուցքային և էնդոկրինոլոգիական (շաքարային դիաբետ) ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում